Nrnak.com. Ինչպես նշել էինք, այս շաբաթ մեզ «հյուրընկալելու է» ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Սաշա Աֆյանը: Գաղտինք չէ, որ նա երկար տարիներ «կուռացիայի» է ենթարկում ճանապարհային ոստիկանությունը, քանի որ ՃՈ-ն ամենա , ամենա, ամենան է կողմնակի եկամուտների տեսանկյունից: NRNAK.com-ի հավաստի աղբյուրները հաղորդեցին, որ Աֆյանի ամբողջ «գենոտիպը» աշխատում է տվյալ ծառայությունում (ՃՈ-ում): Այսպիսով՝ որդին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «МРО»-ի պետն է, եղբոր որդին՝ Նարեկ Աֆյանը, հանրապետական «МРО»-ում է աշխատում, իսկ մյուս եղբոր որդին աշխատում է «ДПС»-ում: Հետաքրքիր է, պարոն Աֆյանի ցեղը երկար տարների աշխատանքի արդյունքում ենթարկվել է «գենոտիպի գայիշնիկության էվոլուցիայի», թե այլ կառույցների կողմնակի եկամուտների ցածրությունն է նրանց անհանգստացնում: Մենք ցանկացանք այս և այլ հարցերով կապվել Ս.Աֆյանի հետ, սակայն անարդյունք: Պարոն գեներալը կամ խուսափեց մեր հեռախոսազանգերից, կամ էլ չէր կարողանում օգտվել իր «գեր համեստ» հեռախոսներից (մի քանի անգամ հաղորդագրություն էինք ուղարկել): Ցանկանում էինք նաև հարցնել իր որդու մարմնավաճառների և գիշերային ակումբների հանդեպ յուրահատուկ վերաբերմունքի և «փող ցխելու» մասին, որը հարիր չէ քաջարի ոստիկանի կերպարին:

Մենք ակնկալում ենք, որ փոխոստիկանապետը նույնպիսի խիստ արձագանք կտա իր որդու վարքագծին, ինչպիսին տալիս է շարքային ՃՈ աշխատակիցներին: NRNAK.com-ը մոտ օրերս կրկին անգամ կանդրադառնա ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սաշա Աֆյանին:

NRNAK.com