Երեկ կեսգիշերին մոտ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել Ոստիկանության քաղաքային բաժնից:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, որ երեկ ոստիկանության Գյումրիի բաժին բերման էին ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը (մականունը՝ Շեկո,-խմբ): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: