«Այս տարի ապրիլի 24-ի նախօրեին հայկական կայքեր չեն կոտրվել, սակայն փոխարենը հայ հաքերները, մանսավորապես՝ Armenian Cyber Army հայկական հաքերներից բաղկացած խումբը, կոտրել է մի շարք ադրբեջանական և թուրքական կայքեր՝ այդ կայքերում տեղադրելով Ցեղասպանության մասին լուսանկարներ և տեսանյութեր»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ կոտրվել են, մոտ 10 կայքեր: Դրանք են՝ http://www.peeep.us/e9ead081, http://www.peeep.us/1aba9712, http://www.peeep.us/899c1052, http://www.peeep.us/4684cb69, http://www.zone-h.org/mirror/id/19684387, http://www.zone-h.org/mirror/id/19684385: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այս անգամ ադրբեջանցիները հայկական կայքեր չեն կոտրել Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, հավանաբար դա կապված է այն հանգամանքով, որ մեր կայքերն են ավելի անվտանգ դարձել: Խոսքը հատկապես այն կայքերի մասին է, որոնք գրում են Ցեղասպանության մասին, օրինակ՝ Ցեսասպանության ինստիտուտ-թանգարանի կայքը և այլն: Բացի այդ, այս անգամ ինչ-որ պասիվություն կա դաշտում, որի բացատրությունը չունեմ»,- ասաց փորձագետը: