168.am. Աշխարհի կենտրոնական բանկերը նախորդ տարի ռեկորդային քանակությամբ ոսկի են գնել՝ այդ ցուցանիշը հասցնելով առավելագույնի՝ 1964 թվականից ի վեր։

Ոսկու շուկայում սկիզբ առած մրցավազքում նրանց ոսկու պաշարներն աճել են 534.6 տոննայով՝ համաձայն Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC)։

Կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում կենտրոնական բանկերը կգնեն ևս 450-550 տոննա ոսկի՝ 25.3 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։

Արդյունքում, ոսկու գնի՝ վերջերս արձանագրված անկումը վնաս է պատճառել ֆինանսական կարգավորիչներին՝ 560 միլիարդ դոլարի չափով։

«Նրանք ոսկի գնում և վաճառում են ոչ ճիշտ ժամանակ։ Նրանք թրեյդերներ չեն։ Կենտրոնական բանկերը կողմնորոշվում են երկարաժամկետ հեռանկարի հիման վրա՝ դիտարկելով ոսկին՝ որպես պահուստային արժույթ, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են»,- ասում է փորձագետ Ուոլթեր Հելվիգը, ով BB&T Wealth Management ընկերությանն օգնում է կառավարել 17 միլիարդ դոլարի ակտիվները։

Նախորդ շաբաթվա վերջին ոսկու գինը նվազեց ավելի քան 9.5%-ով։ Տարվա սկզբին ոսկու մեկ ունցիան արժեր 1676 դոլար, իսկ այժմ՝ 1350-ից պակաս։

Մասնագետների կարծիքով՝ ոսկու գնի անկումը պայմանավորված է ԱՄՆ տնտեսության արագ վերականգնմամբ, որ արդյունքում Ֆեդերալ ռեզերվային համակարգը կարող է հրաժարվել հետագա խթանիչ միջոցառումներից։