ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի խաղաղության պողոտայում գործող տարադրամի փոխանակման կետում կողոպտիչները հարձակվել և թալանել են 4.5 մլն ռուբլի. գրում է Интерфакс-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մահացած են հայտնաբերել դրամարկղի աշխատողին: Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի ոստիկանությունը, կինը ՀՀ քաղաքացի է եղել: Նրա մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Դրամարկղից թալանել են 4.5 մլն ռուբլի: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով: