Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ապրիլի 29-ին, Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանը, վարելով «ГАЗ 31 10» մակնիշի՝ 35 LS 777 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայի ուղևորուհի, նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Գյուլիզա Տեր-Գրիգորյանը մահացել է:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մյուս վիրավորների ինքնությունը: