HayNews.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ «առատաձեռն» շրջայց է կատարել հարազատ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի բակերով:

Պատգամավորը մտել է բակեր, այնտեղ հավաքված տարեց տղամարդկանց հետ նարդի խաղացել, հետո նրանց 300-400 հազար դրամի չափ գումար է տվել, որ սեղան գցեն ու խնջույք անեն: Մալաթիայի բնակիչները շատ են ոգևորվել պատգամավորի այս քայլից: