Ռուսաստանի օդային փոխադրամիջոցների դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիա, ապրիլի 30-ին արգելել է բոլոր ռուսական ավիաընկերություններին չվերթներ իրականցնել այն երկրների օդային տարածքների վրայով, որտեղ մարտական գործողություններ են ընթանում. գրում է Lenta-ն՝ հղում կատարելով գեևրատեսչության պաշտոնական կայքին:

Այս որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքով չվերթ իրականացնող ռուսական օդանավերից մեկի ուղղությամբ «երկիր-օդ» դասի 2 հրթիռ է արձակվել: Արգելքը գործելու է մինչև նոր ցուցումները:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եգիպտական Շարմ էլ Շեյխ քաղաքից Կազան վերադարձող NordWind Airlines ավիաուղիների А-320 ռուսական օդանավը Սիրիայի տարածքով անցնելիս ենթադրաբար հրթիռային հարձակման է ենթարկվել՝ արձանագրելով մարտական գործողությունների նշաններ, որոնք, ըստ ուղևորների, կարող էին սպառնալ ինքնաթիռի անվտանգությանը: