Թերթի նախորդ համարում տպագրված «Արյունը արյունով պետք է լվացվի» հոդվածում նշվել էր, որ թերթի' Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ' ապրիլի 29-ին Վարդան Ղուկասյանի եղբոր' Արթուր Ղուկասյանի գերեզմանին սատկած կատու և արյունոտ դանակ են դրել և գրություն թողել' «Արյունը արյունով պետք է լվացվի» բովանդակությամբ:

Այս առնչությամբ Վ.Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը զերծ է մնացել որևէ մեկնաբանություն տալուց և ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը:

«Այդ դեպքում դա նմանվում է վենդետայի մասին նախազգուշացման, բայց ավելի շատ թատերականացված ձևով»,- գրում է թերթը և հղում անելով իր աղբյուրին' մեջբերում վերջինիս կարծիքը, թե «Ի վերջո ինչ էլ խոսեն Գյումրիի մասին, մեկ է այն ամենևին էլ Սիցիլիա չէ, որտեղ սիրում են նման նախազգուշացումներ անել:

Գյումրիում ստվերից գործող ինչ-որ երրորդ ուժ պարբերաբար փորձում է սրել այս երկու հայտնի կլանների միջև թշնամությունը, որի դրվագներից մեկն էլ այս վերջին կրակոցներն էին»: