Տավուշի մարզի սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող 1994թ. ծնված Պ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ' զինվորական պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար: Ըստ մեղադրանքի' 2012թ. դեկտեմբերի 18-ին զորամասի կացարանում նա մեխով իր ձախ նախաբազկի ափային երեսին ճանկռվածքների ձևով վնասվածքներ է հասցրել:

Նույն օրը նա տեղփոխվել է զինվորական հոսպիտալ և մինչև 2013թ. փետրվարի 16-ը գտնվել այնտեղ' փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:

Պ.Մանուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրաի 363-րդ հոդվածի 1-ին մասով: Այս հոդվածը նախատեսում է կալանք' առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահել' առավելագույնը 3 տարի ժամկետով:

Ապրիլի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է Պ.Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել կալանքի' 1 ամիս ժամկետով, որը նա պետք է կրի կարգապահական մեկուսարանում: