ԳԱԼԱ. Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հանրահավաքի մասնակիցներին և բոլոր երևանցիներին, ովքեր պատրաստվում են մայիսի 5-ի ընտրություններում քվեարկել այնպես, ինչպես փետրվարի 18-ին: «Մայիսի 5-ի ընտրությունները Նոր Հայաստանի նոր փուլերից է»,- ասել է Սաֆարյանը: Նա հավաքվածներին նաև շնորհավորել է Աշխատավորների օրվա կապակցությամբ' նշելով, որ աբսուրդ է տոնել այն' հաշվի առնելով գործազրկության ու արտագաղթի բարձր մակարդակը: