Մայիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող մի երիտասարդ իրենց ծեծի է ենթարկել: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նույն օրը 1962 թ. ծնված Նելլի Գ.-ն հաղորդում է տվել, որ Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում, գումարային հարցերի շուրջ վիճել է Օլյայի հետ: Վեճի ժամանակ իրենց է մոտեցել 1992 թ. ծնված Էդուարդ Կ.-ն: Վերջինս միջամտել է վեճին և բռունցքներով հարվածներ հասցրել Նելլի Գ.-ի դեմքին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Էդուարդ Կ.-ն նշված խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Աղբյուրը' Իրավաբան.net