Shamshyan.com. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հերման Պացացիան «Ախալի Թաոբա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սբ. Մարիամ Աստվածածինը վրացի է եղել: Պատգամավորը լրջորեն նշել է, որ Աստվածամայրը ժամանակին Վրաստանին պատկանող Կապպադովկիայից է եղել:

«Այդ պատճառով նա Սիմոն և Անդրեյ առաքյալներին հանձնարարել է Քրիստոսի քարոզները հասցնել Վրաստան և տարածել: Ահա թե ինչու է Վրաստանն անվանվել «սբ. Տիրամոր երկիր»,-վստահեցրել է վրացի պատգամավորը:

Լրագրողի այն հարցին, թե պատգամավորն ինչպես է վերաբերվում համընդհանուր կարծիքին, թե Տիրամայրը սերել է հրեա թագավոր Դավթի ցեղից, Պացացիան խաչակնքվել է և երդվել իր երեխաների անունով, որ Հիսուս հրեա չի եղել:

«Հրեաները քողարկում են Քրիստոսի վրացի լինելը: Նա վրացի է եղել՝ սբ. Կույս Մարիամի և Աստծո որդին, և նրա երկրային հայտնությունն այնպես են քողարկել, որ չբացահայտվի նրա վրացական ծագումը»,-եզրափակել է պատգամավորը:

Ըստ պտտվող լուրերի՝ պատգամավորը պատրաստվում է շուտով փնտրել նախահոր՝ Ադամի վրացական ծագման ապացույցներ: