Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայրաքաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց կարելի է հանդիպել մեծ քանակությամբ մարդկանց և ավոտեմեքենաների կուտակումների: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի լրագրողը, Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում գործող թիվ 92 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 7/21 ընտրատեղամասի շրջակայքում այս պահին կանգառած են մի քանի միկրոավտոբուսներ: Մեր լրագրողը ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից փորձել է պարզել, թե ինչ նպատակներով են եկել գազելները, և արդյո՞ք ընտրողներ են տեղափոխում: ԸԸՀ նախագահ Վիլեն Դավթյանը, սակայն, հայտնել է, որ ինքը տեղեկություններ չունի: «Ընտրություններն անցնում են նորմալ, խախանդ, ոչ մի միջադեպ չի եղել: Իսկ թե դրսում ինչ է կատարվում, ես տեղյակ չեմ»,- ասել է նա:

Նշենք, որ դրսում հավաքված քաղաքացիները մեկը մյուսի հետ խոսելիս նշում էին, որ այսօր երեկոյան իրենք հրավիրված են Փարվանա ռեստորանային համալիր, որպեսզի նշեն ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի հաղթանակը: Բնակիչներին նման վստահեցում, ըստ մեր տեղեկությունների, տվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ Սամվել Ալեքսանյանը հանդիպում է կազմակերպել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվ մասսայի հետ և հորդորել ակտիվորեն աշխատել Տարոն Մարգարյանի օգտին, իսկ ինքը լավություն կանի՝ նրանց համար Փարվանայում ճոխ հյուրասիրություն կազմակերպելով:

Ընտրատեղամասի մոտ հավաքված քաղաքացիները, սակայն, հերքել են սույն տեղեկությունները՝ նշելով, որ իրենք ոչ մի բանից տեղյակ չեն:

Փայլակ Ֆահրադյան