7/14 ընտրատեղամասում տարեց կնոջ հարսը առանց թույլտվության մտել էր քվեախցիկ՝ սկեսրոջն օգնելու համար։ Ընդ որում, օգնում էր բավական ինտենստիվ և բարձրաձայն՝ հուշելով «Վեցը, վեցը…»։

Նշենք, որ քվեաթերթիկում 6-րդ համարը ՀՀԿ-ն է։ Նույն տեղամասում հայրը ստորագրել էր որդու փոխարեն՝ ընտրացուցակում։ Համաձայնության գալով հանձնաժողովի անդամների հետ ՝ տղան էլ հոր անվան դիմաց է ստորագրել և կարողացել է քվեարկել։ Եվ վերջապես, ընտրողներից մեկի անձնագրի մեջ հանձնաժողովի անդամը ձախ կողմում էր կնիքը դրել։ Բոլոր երեք դեպքերում էր խախտումները արձանագրվել են։ Այստեղ ընտրությունները առավոտյան ժամերի հետ համեմատ ավելի հանգիստ են ընթանում։ Առավոտյան նկատելի են եղել մեծ կուտակումներ։ Այս մասին գրում է 168.am-ը։