Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում ամփոփեց երեկ՝ մայիսի 5-ին, կայացած Երևանի ավագանու ընտրություններում բոլոր 464 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները:

Քվեարկությանն ընդհանուր առմամբ՝ 816 478 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 437 212 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 53.55%-ը:

Անվավեր է համարվել 15 250 քվեաթերթիկ:

ԿԸՀ–ն ներկայացրել է վերջնական տվյալները՝ բոլոր 464 տեղամասերից.

«Առաքելություն» կուսակցություն 2692 (0,64%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 97 189 (23,07%)

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք 35732 (8,48%)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն 18 499 (4,39%)

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 15 999 (3,80%)

«Հայաստանի Հանրապետական» կուսակցություն 235 512 (55,86%)

«Օրինաց երկիր» կուսակցություն 15 733 (3,73%)