Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ Վրացական «Սադախլո» սահմանային անցակետի աշխատակիցները կանխել են թմրանյութի տեղափոխումը Վրաստան, որը ցանկանում էր իրականացնել ՀՀ քաղաքացի Ա. Գ.-ն: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Զննման արդյունքում Ա. Գ.-ի մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ ավտոմեքենայի մեջ, որը վարում էր քաղաքացի Ա. Գ-ն, արգելված դեղորայքի 3 հաբ:

ՀՀ քաղաքացու տված ցուցմունքների արդյունքում ձերբակալվել է ևս մեկ ՀՀ քաղաքացի՝ Ի. Ա.-ն , ով նախկինում կարողացել էր արգելված դեղորայք տեղափոխել Վրաստան: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: