YerevanNews.am. Այն ժամանակ, երբ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում շքերթ, Լենինգրադի շրջանի Չուդսկոյ բոր գյուղում հուղարկավորում են նրանց, ովքեր մասնակցել են հայրենական պատերազմին: Հայրենական պատերազմից 68 տարի է անցել, սակայն շատ զինվորների դիակներ դեռևս չեն հուղարկավորվել:

«Այս հարցը ես ինձ ամեն անգամ տալիս եմ, երբ մի նոր դիակ ենք հայտնաբերում անտառներում զենքը ձեռքին»,- այս մասին նշել է «Դոլգ» կամավորական ջոկատի հրամանատար Ֆայիլ Իբրագիմովը և ավելացրել, որ 25 տարի առաջ, երբ սկսել են աշխատանքները մարդկանց դիակների մնացորդները գտնվել են մակերևույթի վրա:

«Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց վերացնել պատերազմի հետքերը: Կռվի դաշտերում սկսեցին ստեղծել անտառներ»,- այս մասին նշում է Отечество համառուսական տեղեկատվա-որոնողական կենտրոնի աշխատակից Իլյա Պրոկոֆևը:

Պատմաբանների համաձայն Հայրենական պատերազմի ժամանակ անհետ կորած են համարում շուրջ 5 մլն մարդ: Այս մասին նշում է BBC գործակալության ռուսական ներկայացուցչությունը: