Պակիստանի հարավում այսօր անհայտ զինված անձինք առևանգել են երկրի նախկին վարչապետ Յուսուֆ Ռեզա Ղիլանիի որդուն: Հարձակման ընթացքում սպանվել է թիկնապահը, վիրավորվել է ևս 5 մարդ: Այդ մասին հայտնում է Փենջաբի ոստիկանությունը. գրում է ИТАР-ТАСС-ը:

Ոստիկանության տվյալներով՝ Ալի Հայդեր Հիլանին իր թիկնապահների հետ մասնակցում էր նախընտրական միջոցառումներին, որոնք ընթանում էին Փենջաբ նահանգում մայիսի 11-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Զինված մարդիկ հանկարծակի հայտնվել էին քարոզարշավի ժամանակ, կրակ բացել և առևանգել հայտնի քաղաքական գործչի տղային: