ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում իր դիտորդական առաքելության վերաբերյալ վերջնական զեկույցը: Նրանում նշված է, որ չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները Հայաստանում հիմնականում լավ էին կազմակերպված և առանձնանում էին մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, այդուհանդերձ, կարելի է ավելին անել՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնելու համար:

Զեկույցը ներառում է 27 դիտարկում, որոնք կոչված են օգնություն ցուցաբերել իշխանություններին, քաղաքական կուսակցություններին և Հայաստանի քաղաքացիական հասարակությանը։

Մայիսի 8-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ եթե թեկնածուները կարող էին ազատ վարել իրենց քարոզարշավը, և ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին կատարել են ընտրությունները հավասարաչափ լուսաբանելու իրենց իրավական պարտականությունները, ապա պետական համակարգի կողմից նկատվող անաչառությունն ու ընտրողների նկատմանբ ճնշումների գործադրումը անհանգստության տեղիք են տալիս:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցի նշված դիտարկումներից մասնավորապես առաբնձնացնում ենք հետևյալ նշումները.

-Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար:

-Պետական անձինք պետք է խուսափեն իրենց վարչական ռեսուրսները չարաշահելուց, դրա մեջ է մտնում նաև պետական աշխատակիցների նկատմամբ և հանրության մեջ իրենց պաշտոնական լիազորությունների չարաշահումը:

-Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պետական կառավարումն անաչառ դարձնելու ուղղությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հրաժարվեն ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց:

-Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատավորները պետք է առաջնորդվեն օրենքի տառով և պահպանեն ընտրական իրավական բազան՝ թեկնածուների համար իրավահավասար պայմաններ ստեղծելու նպատակով: