Վրաստանում իշխող «Վրացական երազանք կուսակցությունն» առաջիկա նախագահական ընտրություններում իր կողմից առաջադրել է Վրաստանի կրթության նախարար, փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածությունը:

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շաբաթ օրը կայացած մամլո խորհրդակցության ժամանակ:

Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերին. տեղեկացնում է РИА Новости-ն: