ԳԱԼԱ. ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Տորոնտո քաղաքում իրական դժբախտություն է տեղի ունեցել: Զինված տղամարդը, պատանդ վերցնելով երկու երեխաների, պատսպարվել էր իր տանը: Նրա կնոջն ու երեխային գտել էին մահացած: Նրա պահվածքի պատճառները առայժմ անհայտ են:

Օրինապահ մարմինները փորձում են բանակցություններ վարել զավթիչի հետ' համոզելով նրան չդիմադրել և ինքնակամ հանձնել զենքը: Ներկայումս շենքը շրջափակված է ոստիկանների կողմից, մոտակա բնակիչները դուրս են հանվել տներից: Հարևաններից մեկը պատմել է, որ տղամարդը նոր է տեղափոխվել այս թաղամաս, նա այստեղ եկել է կնոջ և 4 երեխաների հետ 4 ամիս առաջ:

Ըստ քաղաքային ոստիկանության լեյտենանտի' նրա տունը գտնվում է շրջափակման մեջ, կնոջ և երեխայի մահվան փաստը նա չկարողացավ ոչ հաստատել, ոչ էլ հերքել: Ամերիկյան թերթերը գրում են, որ օրինապահ մարմինները զավթիչին կասկածում են կրկնակի սպանության մեջ: Ընդ որում' օրինապահները չեն մեկնաբանում ոչինչ և ակտիվ գործողություններ են տանում զինված տղամարդուն ձերբակալելու համար:

Հասմիկ Մանուկյան