ԳԱԼԱ. Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հայտարարել է, որ Սիրիային սահմանակից Ռեյհանլա քաղաքում գրանցված ահաբեկչության կազմակերպիչների ինքնությունը բացահայտված է: Նրանք Սիրիայի հատուկ ծառայությունների հետ կապված անձիք են, հաղորդում է Hurriyet-ը:

Գյուլերը հայտարարել է, որ Ռեյհանլայի ահաբեկչության հետաքննությունը զգալի չափով ավարտված է: Նրա խոսքերով' այս գազրելի ակցիայի մասնակիցները ոչ մի կապ չունեն Սիրիայի ընդդիմության և սիրիացի փախստականների հետ:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը, խոսելով ահաբեկչության կազմակերպիչների' Սիրիայի հատուկ ծառայությունների հետ կապի մասին, օգտագործել է "el Muhaberat" տերմինը: Սիրիայում այս անվամբ երկու կազմակերպություններ են գործում' Shu'bat al-Mukhabarat al-'Askariyya ռազմական հետախուզությունը և Idarat al- Mukhabarat al-Jawiyya օդային հետախուզական ուժերը:

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ռեյհանլա քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում 15 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդ է բարձրացել 2 ականապատ ավտոմեքենա: Պայթյունի զոհ են դարձել 45, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ:

Տաթև Ֆռանգյան