Galatv.am. Հայաստանի քաղաքացին փորձել է Վրաստան մտցնել չգրանցված թանկարժեք զարդեր:

Հայ-վրացական սահմանին' «Սադախլո» սահմանային կետում, Հայաստանի քաղաքացի Ա. Մ.-ի մոտ հայտնաբերվել են չգրանցված ոսկյա իրեր:

Համաձայն տեղեկության' մաքսային ծառայության աշխատակիցների կողմից նրա ուղեբեռում հայտնաբերվել է 57,9 գ կշռով ենթադրաբար թանկարժեք զարդեր:

Զարդերի արժեքի գնահատման նպատակով դրանք ուղարկվել են փորձաքննության:

Տաթև Ֆռանգյան