Բելառուսն ու Հայաստանը պլանավորում են ստեղծել գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն: Այդ հարցը քննարկվել է Բելառուսի գկուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի և իր հայ գործընկեր Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում. գրում է Belta.by-ը:

Հայկական կողմն իր հետաքրքրությունն է հայտնել սերմնաբուծության, կենդանաբուծության, պարարտանյութերի և թունաքիմիկատների մատակարարման ոլորտում համագործակցելու հարցում:

«Մենք նաև հետաքրքրված ենք բելառուսական գյուղատնտեսական տեխնիկա ձեռքբերելու հարցում: Մենք պայմանավորվածություն ենք ձեռքբերել, որ այս տարի սկսենք աշխատել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրման համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցում»,-հայտարարել է Սերգո Կարապետյանը: