Արաբկիր և Քանանքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործըն ըստ մեղադրանքի'Արմեն Կ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ինքնակամ թողել է զորամասի տարածքը, գնացել Սարկավագի 54/6 հասցեում գտնվող մթերային խանութ' ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, հայթայթել է մետաղյա խողովակ, դրանով կոտրել խանութի մուտքի լուսավորության էլեկտրական լամպը, այնուհետև մետաղյա խողովակն անցկացնելով խանութի պատուհանի մետաղյա ճաղերի արանքով' փորձել է լայնացնել դրանք, սակայն նկատելով ոստիկանության աշխատակիցների պարեկային ավտոմեքենան' հեռացել է խանութից՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: