Հայաստանում ընտրություններն արդեն դիտարկվում են ոչ թե որպես քաղաքական գործընթաց, այլ սովորական միջոցառում, որտեղ ակտիվ դերակատարությունը ոչ թե քաղաքական ուժերինն է կամ հենց ընտրողինը, այլ թաղային հեղինակություններինը: Այս առումով անցած ավագանու ընտրություններում իրավիճակը գրեթե նույնն էր, ինչ 2009 թվականին էր, երբ, մասսայական ընտրակեղծիքները չհաշված, ամեն բան կենտրոնացած էր հենց թաղի հայտնի մարդկանց ձեռքերում: Եվ ուրեմն, կարելի է փաստել, որ ընտրական գործընթացի միջոցով երկրում համակարգային փոփոխությունների հասնելու քաղաքացիների հույսերն ուղղակի անարդյունք են, գրում է galatv.am-ը: