Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Ռոբերտ Աբրահամյանի վարած Fiat մակնիշի 08 ԼՏ 086 համարանիշի, 29-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PՍ 631 համարանիշի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի 339 ՎՎ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հրշեջ ծառայության մեքենան է եղել, ով նուբարաշենից ընթանալիս է եղել դեպի Էրեբունի վարչական շրջան, երբ բախվել է Fiat-ին, այնուհետև՝ Opel-ն էլ է բախվել Fiat-ին: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել Ազգային անվտանության ծառայության Alfa ջոկատի, վթարի վայրի հարևանությամբ գտնվող X զորամասի զինվորները և քաղաքացիներ, ովքեր կարճ ժամանակում կարողացել են վիրավորներին հասցնել հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մասին արդեն տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ում հանձնարարականով ժամանել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Արշակ Վարդանյանը:

Տեղում երթևեկությունը կանոնավորելու նպատակով ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ Ռաֆիկ Սադյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Նուբարաշենի և Էրեբունու բաժնի օպերատիվ խմբերը: Արդեն վթարի վայր են ժամանում ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:

Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը: Վթարր վար ժամանեց ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանը: