Tert.am-ը,հիմնվելով ադրբեջանական aze.az կայքի վրա, տեղեկացնում է, որ Ադրբեջանում դաժան սպանություն է տեղի ունեցել. կացնահարելով սպանել են մի կնոջ:

Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի «Աղդամ» սրճարանում։

Կացնի հարվածներից մահացել է 1973թ.-ին ծնված Քենուլ Ալիևան, ով աշխատել է այդ սրճարանում։

Ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ մարդասպանը 1968թ.-ին ծնված Ադիլ Ջամիլովն է։ Նա ձերբակալվել է։

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։