Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2013 թվականի հունիսի 1-ով' շաբաթ օրով տեղափոխելու հարցը:

Այսպիսով' կստացվի, որ քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր. մայիսի 25 շաբաթ է, 26-ը՝ կիրակի, մայիսի 28-ին էլ նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:

Տեղեկացնենք, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշմաննախագծի ընդունումը պայմանավորված է Հանրապետության տոնի կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:

Իրավաբան.net