Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 15:00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 54-ամյա Զաքարիդա Խորխոլին, վարելով «FreeLiner» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, և թափվել է բարձված սոյան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-05-15-lorry.html