ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «Սպայկա»-ի հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել՝ 14.30-ին:

Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:

Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում, որը երկար ժամանակ չէր հաղողվում մարել։

Ստորև կարող եք դիտել հրդեհի մարման աշխատանքներից մի հատված.