Ամերիկյան Տեխաս նահանգի հյուսիսում մայիսի 15-ին տեղի են ունեցել մի քանի տորնադոներ, որոնք հանգեցրել են բավականաչափ ավերածությունների: Արդյունքում ավելի քան 6 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:

Մահացածներից շատերին հայտնաբերել են փլված տների փլատակներում, իսկ որոշներին էլ՝ ուղղակի փողոցներում: Ոստիկանությունից հայտարարում են, որ զոհվածների թիվը կարող է աճել, երբ ոստիկանները վերջացնեն փլատակների մաքրման աշխատանքները: Ներկայումս 14 մարդ համարվում է անհայտ կորած, բայց կա վարկած, որ հնարավոր է, որ նրանք հեռացած լինեն՝ իմանալով տորնադոյի մոտալուտ լուրը:

Տորնադոյի պատճառով զգալի վնասներ է կրել Գրանբերի քաղաքը և նրա շրջակայքը: Այնտեղ վիրավորվել են ավելի քան 100 մարդ, ևս 250 մարդ մնացել են առանց տանիքի: Բացի դրանից, Միներալ Ուելս քաղաքի մոտակայքում տեղացել է կարկուտ, որի չափսերը հավասար են եղել թուրինջի չափսերին: Կարկուտը հասցրել է բավականաչափ վնասներ:

Ամերիկյան Great plains հարթավայրային տարածքը հաճախ է տուժում տորնադոներից: 2012թ-ի մարտ ամսին այսպիսի եղանակային անակնկալներ տեղի ունեցան այս տարածքում, որի զոհ դարձան ավելի քան 40 մարդ: Ամբողջ 2011թ-ի ընթացքում ԱՄՆ-ում տորնադոների զոհ է դարձել 545 մարդ:

Հասմիկ Մանուկյան