Մայիսի 17-ին՝ ժամը 01.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն' հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը՝ 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը՝ 35 քմ: