Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Մուհամմեդ Յազդին վերջնականապես խաչ քաշեց Իրանում նախագահի ընտրություններում առաջադրվելու հույս ունեցող իրանցի կանանց հույսերի վրա։

Յազդիի խոսքերով՝ Իրանի սահմանադրությունը չի թույլատրում կանանց առաջադրվել նախագահական ընտրություններում։

Իրանի իշխանության տվյալներով՝ 30 կին է գրանցվել ընտրություններում մասնակցության համար, սակայն թեկնածուների ցուցակի վերջնական հաստատողը Իրանի սահմանադրության պահպանման խորհուրդն է։

Փորձագետները նշում են, որ Իրանի սահմանադրության մեջ հստակ սահմանում չկա նախագահական ընտրություններում կանանց՝ թեկնածության առաջադրման համար։