Lragir.am-ի տեղեկություններով, ՀՀԿ Արարատի մարզային կանանց խորհրդի նախագահ է նշանակվել ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին է: Մինչ այդ, կանանց խորհրդի նախագահն էր Արարատ քաղաքի բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքի պետ Սոնա Պողոսյանը:
Ի դեպ, մամուլում ժամանակին տեղեկություններ եղան, որ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո», սեփականաշնորհել են բազմաթիվ օբյեկտներ, եւ այդ ամենը ձեւակերպել տիկին Սոնայի ամուսնու անունով: Սակայն, Արարատում խոսակցություններ էին շրջում, որ այդ օբյեկտների վաճառքից Սոնայի ընտանիքին բաժին չէին հանել, ինչը դարձել էր սկանդալի պատճառ: Տիկին Սոնան սպառնացել էր նույնիսկ «տկլորացնել» քաղաքապետին: Սոնա Պողոսյանն ինքը հերքել էր այս տեղեկությունները: Եվ թերեւս հերքելուց հետո նրանից ազատվելն արդեն դարձել է հեշտ լուծելի հարց:
Ի դեպ, կան խոսակցություններ, որ Սոնա Պողոսյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մտերիմն է, եւ Հովիկ Աբրահամյանն այդպիսով թուլացրել է իր տեղակալի դիրքերը կուսակցության մեջ, ինչպես նաեւ մարզում տնտեսական ինչ-ինչ շահերի հետ կապված: