Times.am. Մինչ պաշտոնական Թուրքիան մեղադրում է Սիրիային օրերս Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի պատճառով, երիտասարդությունը բողոքի ցույց է անցկացնում: Թուրքիայի յոթ համալսրանների ուսանողներ Ստամբուլում մեծ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ մեղադրելով Ռեհանլիում տեղի ունեցած ահաբեկչության մեջ:

Ցուցարարների հիմնական թիրախը վարչապետի նստավայրն է, որը սակայն փակվել էր ոստիկանության կողմից: Ուսանողների երթը կանգնեցնելու համար կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:Ինչպես հաղորդում է «Nationalturk»-ը ընդհարումների արդյուքնում երկու ուսանող վիրավորվել է, իսկ երթևեկությունը ՝ դադարել:

Հիշեցնենք, որ խոսքը Մայիսի 11-ին թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռեհանլը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական ակտի մասին է, որի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ: Թուրքական կողմը ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը որակել, որպես Սիրիայի պաշտոնական դավադրանք, սակայն առաջադեմ ուսանողները հասնկանում են եղելությունը և պահանջում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուի և վարչապետ Էրդողանի հրաժարականը:

Թուրքիան փորձում է արտաքին աշխարհի վրա թողնել դեմոկրատական կարգեր ունեցող պետության տպավորություն, սակայն միայն վերջին քսան օրվա ընթացքում Թուրքիայում նախձեռնված բոլոր արտոնված ցույցերը ճշնվել են ոստիկանության կողմից, ինչը հետանքով էլ բախումներ են տեղի ունեցել:

Աննա Բարսեղյան