«Վրաստանն այժմ, ավելի քան երբևէ, պետք է աջակցի Ադրբեջանին»,-Վաշինգտոնում վրացական հեռուստաընկերությունների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ Այդ կերպ նա մեկնաբանել է ՌԴ նախագահի այն հայտարարությունը, ըստ որի՝ նա արգելել էր ադրբեջանական նավթի տեղափոխումը Ռուսաստանի տարածքով. հայտնում է Грузия online-ը։

«Ռուսաստանն արգելել է իր տարածքով ադրբեջանական նավթի տեղափոխումը՝ փորձելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Եթե Ադրբեջանն անկում ապրի, դրանից կտուժի ամբողջ տարածաշրջանը»,-ընդգծել է Սաակաշվիլին, հավելելով, որ միայն Ադրբեջանի զարգացումը կարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։

«Այսիրավիճակում շատ կարևոր է Ադրբեջանին աջակցելը, և այդ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետևողական»,-նշել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին հրաման էր ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործող՝ ադրբեջանական նավթը ռուսական տարածքով՝ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, փոխադրելու պայմանագրի դադարեցման մասին։