ՀՀ ոսիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նույնպես Սևան տանող ճանապարհին է. նա գնացել է այնտեղ՝ մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների և հարազատների հետ հանդիպելու:

Զինծառայողների ծնողների մոտ է արդեն հասել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զրուցում է ծնողների հետ:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։

Սակայն սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ աշխատակիցները չեն թույլատրում գալ Երևան, բայց վերջիններս փորձում են ամեն կերպ հասնել Կառավարության շենքի մոտ: Անգամ Երևան-Սեւան մայրուղում բախում է տեղի ունեցել ոստիկանների և սպանված զինվորի հարազատների միջև: Զինվորի հարազատները ջարդել են նրանց մեքենաները, որպեսզի բացեն դեպի Երևան եկող ճանապարհը: