Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին: Պարոն Սաքունցը Aravot.am-ին պատմեց, որ. «Զինծառայողը հրազեն է օգտագործել սպայի նկատմամբ, սպան չի մահացել, ոչ էլ վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների, կրակողը քրեական հեղինակության տղա է եւ սպառնացել է սպային»: Այլ մանրամասներ պարոն Սաքունցը չունի: ՀՀ ՊՆ մամուլի խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց, որ ծանր հետեւանքներ չունեցած միջադեպերը չեն մեկնաբանում: