Մայիսի 21-ին՝ ժամը 04.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Սանահին գյուղում այրվում է << Ռաֆ>> մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող «Ռաֆ» մակնիշի 426 UL 38 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը: