ԳԱԼԱ. Մոսկվայի արևմուտքում գտնվող շենքերից մեկի 450 բնակիչները այսօր գիշեր անցկացրել են փողոցում մի խուլիգանի պատճառով, ով ահազանգել է, որ շենքում կա ռումբ:

Մոտավորապես առավոտյան ժամը 4-ին ոստիկանություն է զանգահարել անհայտ անձը և հայտարարել, որ Կաստանեվսկոյ փողոցի 54 տանը ռումբ է տեղադրված: Դեպքի վայր հասած ոստիկանները էվակուացրել են 450 մարդու: Մոտավորապես 6:30-ի սահմաններում ռումբի որոնողական աշխատանքները ավարտված էին: Օրինապահները ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել շենքի ներսում:

Աշխատանքներ են տարվոմ զանգահարողին հայտնաբերելու համար:

Հասմիկ Մանուկյան