ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ավում է.

«ՀՀ վարչապետ,

Պարոն Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն վարչապետ,

Շնորհակալությունս են հայտնում իմ' Ձեզ հասցեագրված դիմումիս ընթացք տալու համար, ինչի արդյունքում, ի կատարումն ՀՀ Կառավարության 2013 թ. Մայիսի - 2 -ի 02/13.2/6035 -13 թ. Հանձնարարականի, ստացել եմ ՀՀ Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանից N 01/01/ 2460 -13: 03/05.2013 պատասխան գրությունը:

Սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ իմ նամակում ես խնդրել էի քննարկման առարկա դարձնել հենց Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանի այն գրությունը, «ի պատասխան Ձեր հանձնարարականի, 13 ապրիլի, 2012, N
02/12.9/5420-12», որտեղ մեկնաբանանվում են Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի դրույթների կիռարումը, մասնավորապես կառավորության պարտավորությունը չմիջամտելու Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների կոմիտեի անդամի պարտականությունների կատարմանը:

Ես տեղեկացրել էի Ձեզ, որ Եվրախորհրդի Խորհդարանական վեհաժողովի մարդու իրավունքների եւ իրավական հարցերի Մշտական կոմիտեն մարտի 8- ին կայացած նիստում միաձայն ընդունել է զեկույց մարդու իրավունքների մշտադիտարկմանը մասնակցող փորձագետների ներկայացման եւ ընտրության ընթացակարգերի մասին ( http://assembly.coe.int/ASP/Doc/XrefATDetails_E.asp?FileID=19510):
Ի շարս այլ հարցերի, զեկույցում անդրադարձ է արվել նաեւ իմ’ որպես Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեի անդամի լիագումար նիստի մասնակցությանը եւ հետագայում այդ պատճառով պատժվելու դեպքին: «Կետեր 3.1.1.2 – 3.2, 2, 2; թարգմանությունը կցվում է»:

Մինչ այդ նույն գնահատականն է տվել նաեւ իր հունիսյան 42 - րդ նիստում Փոքքամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների Կոմիտեն:

Նշեմ, որ Եվրախորհրդի Խորհդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի Մշտական կոմիտեի որոշումները նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում հավասարազոր են Վեհաժողովի որոշումներին:

Ուստի խիստ զարմանալի է, որ Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանի 5 –էջանոց գրությունը, անտեսելով դիմումիս մեջ հստակ արտահայտված հարցադիմումը՝ անդրադառնալ երկու կոմիտեների կարծիքին, որեէ ձեւով անգամ չի հիշատակում այս հեղինավոր մարմնի որոշումը:

Ուստի անհրաժեշտություն չեմ տեսնում վերլուծել գրության մեջ տեղ գտած խիստ վիճելի մեկնաբանություններ եւ հիմնավորումներ, քանզի միայն այս, մեղմ ասած, «անուշադրությունը» հիմք է տալիս եզրակացնելու, որ Ձեր հանձնարարականը հերթական անգամ կատարվել է առնվազն ոչ պատշաճ ձեւով:

Դրանից բացի, դիմումիս մեջ վիճաբանության առարկա էր հանդիսացել Արդարադատության նախարար պարոն Հրայր Թովմասյանի արտահայտած կարծիքը: Ուստի անհասկանալի է, թե ինչու հարցին պիտի պատասխանի նույն պաշտոնյան եւ նույն մարմինը, որի գործելակերպն ու տրված եզրակացությունը ակնհայտորեն հակասում են Եվրախորհորհրդի երկու մասնագիտացված կոմիտեների արտահայտած իրավական գնահատականին ու տեսակետին: ( Նշեմ, որ նախորդ դեպքում ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանի գործողությունների իրավաչափությանը վերաբերվող նամակը պատասխանելու համար ուղարկված էր ....նույն իրեն՝ պարոն Ա. Աշոտյանին, ումից եւ ստացել եմ պատասխան-ինքնաարդարացում:)

Ուստի խնդրում եմ Ձեզ նորից անդրադառնալ նախորդ գրության մեջ բարձրացված հարցերիս, այս անգամ ապահովելով հարցի քննարկման համար անաչառ եւ մասնագիտական մոտեցում:

Ինչպես գիտեք, մայիսի 16-ից Հայաստանը ստանձնել է Եվրախորհրդի Նախարարների Կոմիտեի Նախագահությունը, ինչը ենթադրում է հարգալից վերաբերմունք Եվրախորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների հանդեպ:

Հարգանքով ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ

Հանրային Խորհդի անդամ,
Փոքրամասնությունների կամ տարածաշրանային լեզուների Եվրոպական Խարտիայի Փորձագետների կոմիտեի անդամ:
16/05 - 2013»։