A&B Cooperation ՍՊԸ-ն, հայ-ամերիկյան Ara Geghecik International կազմակերպության հետ համատեղ, ազդարարում է իր նոր' Դեպի Արագած ծրագրի մեկնարկը:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում արևային էներգոկայանների ցանցի ստեղծմանն ու զարգացմանը: Առաջին և ամենահզոր կայանի տեղադրումը նախատեսված է հուլիս ամսին երկրի ամենաբարձր լեռան' Արագածի գագաթին:

Արևային էներգիայի փոխակերպման այս կայանը այլընտրանքային աղբյուր կհանդիսանա անվճարունակ տնտեսությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար: Գիտնականները հավաստիացնում են, որ այդ տեսակի էներգիան անսպառ է և չի վնասում շրջակա միջավայրին: Կայանը միակն է լինելու ամբողջ տարածաշրջանում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրին կարող են մասնակցել հայրենասեր կամավորներ, ցանկալի է բնապահպաններ, ովքեր իրենց պարտքն են համարում նպաստել երկրի առաջխաղացմանը: Կամավորների հավաքագրումն արդեն սկսված է:

Ara Geghecik International ՍՊԸ-ն ստեղծվել է 2003թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Հիմնադիր տնօրենն է բարեգործ Մանուկ Սպարապետյանցը, ով մի շարք հայանպաստ ծրագրերի համահեղինակ է:

ՀՀ-ում կազմակերպության ծրագրերը կոորդինացնում է A&B Cooperation կազմակերպությունը: