«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ
վաղ առավոտյան մուտք են գործել գործարար
Փայլակ Հայրապետյանին պատկանող
նախկին«Էրեբունի» միավորման շենք եւ,դուրս
հանելով աշխատակիցներին, տիրացել են շենքին:
Բանկը մոտ 20 օրառաջ գրություն էր ուղարկել
Հայրապետյանին' տեղեկացնելով,որ իրենք վաճառել
են այս ձեռնարկությունը, եւ խնդրել են ազատել այն:
Սակայն Հայրապետյանը դատարանում բողոքարկել
էրբանկի գործողությունները, եւ դատարանը մայիսի
15-ի որոշմամբ արգելել է «Ամերիաբանկ»-ին ինչպես
Գաջեգործների փողոցի թիվ 1 շինության, այնպես էլ մյուս գրավադրված գույքի նկատմամբ որեւէ
գործողություն անել՝օտարել, վաճառել, աճուրդի հանել, սեփականացնել կամ սեփականության
իրավունքով հանձնել այլ անձանց:Այս գործով դատարանը նախնական դատական նիստը նշանակել է
հունիսի 21-ին: Ստացվում է, որ բանկը, անտեսելով դատարանի որոշումը, երեկ առգրավել է
ձեռնարկությունը, դեռ մի բան էլ' այն վաճառել երրորդ անձի:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 23-ի համարում: