Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Տվաուշ» սրճարանում ձերբակալվել է թմրավաճառքի մեջ կասկածվող 29 մարդ: Այդ մասին այսօր տեղեկացնում է Риа Новости-ն:

ՆԳՆ-ի տեղեկություններով' սրճարանում հավաքված մարդիկ էթնիկ հանցավոր խմբավորման անդամներ են եղել: Նրանք Մոսկվա էին ժամանել Դաղստանից, Հայաստանից և Ուզբեկստանից:

Սրճարանի զուգարանում ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի փաթեթներ:

Դեռևս հայտնի չէ՝ հարուցվել է արդյոք քրեական գործ: