ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը (ANCA) կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղարությանը դատապարտել թուրքական կառավարությանը՝ հայ լրագրող և բլոգեր Սևան Նշանյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ում կառավարությունը մեղադրել է և դատապարտել «աստվածապղծության» համար, իսկ ավելի վաղ վերջինս քրեական պատասխանատվության էր ենթարկվել Հայոց ցեղասպանության մասին իր արած հայտարարությունների համար:

Սևան Նշանյանը Թուրքիայի առաջատար լեզվաբաններից էր և Agos ու Taraf պարբերականների հոդվածագիրը: Նշանյանը դատապարտվել էր իր բլոգում կրոնական ատելության դեմ պայքարի կոչ անելու համար: