Նաիրա Կիրակոսյանը մեղադրվում է ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում սուտ մատնություն կատարելու' Աշոտ Հովհաննիսյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Նաիրան հայտնել է, որ 2012թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում Աշոտ Հովհաննիսյանն առաջին անգամ իրենց տանը, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, զրկել կուսությունից և մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում 3-ից 4 անգամ կրկին իրենց տան հյուրասենյակում իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:

Նաիրա Կիրակոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: