Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, իրանցի զինվորականները մեծ քանակությամբ հեռահար հրթիռների մեկնարկային համալիրներ են տեղակայել երկրի տարածքում: Ընդ որում, հաղորդագրության մեջ մեջ չի ճշգրտվում ո՛չ տեղակայված սարքավորումների քանակը, ո՛չ էլ հրթիռների տեսակը:

Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի խոսքերով' նոր մեկնարկային համալիրները թույլ կտան իսլամական հանրապետությանը «կործանել թշնամուն»:

Նախարարը նշել է, որ հրթիռային համալիրների տեղակայումը պաշտպանական բնույթ է գրում, և Իրանը երբեք պատերազմ չի սկսի: