Մայիսի 27-ին' ժամը 01.47-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում:

Հրշեջ-փրկարարները «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, որը շարունակել է ընթացքը: Ավտոմեքենայում եղել են վարորդը և 7 ուղևոր, ովքեր չեն տուժել: